Հայաստանը Վրաստանի հետ ցանկանում է արդյունավետ ու փոխշահավետ հարաբերություններ հաստատել

Հայաստանը Վրաստանի հետ ցանկանում է արդյունավետ ու փոխշահավետ հարաբերություններ  հաստատել

Հայաստանը Վրաստանի հետ ցանկանում է արդյունավետ ու փոխշահավետ հարաբերություններ  հաստատել: Այս մասին Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպումից հետո:

«Ինձ համար մեծ պատիվ է այցով գտնվել Վրաստանում: Ես արդեն հանդիպել եմ խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Հույս ունեմ, մենք արդյունավետ որոշումներ կընդունենք, որոնք փոխադարձ օգուտ կբերեն: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարաբերությունները փոխշահավետ ու օգտակար լինեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուսուպաշվիլիին և հույս ունեմ, որ մենք արդյունավետ գործունեությամբ շատ դրական արդյունքների կհասնենք»,- հայտարարել է Սահակյանը:

Հայկական պատվիրակությունը Վրաստանում կմնա մինչև հոկտեմբերի 8-ը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3306.html
Վրաստան Հայաստան Գալուստ Սահակյան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :