Եվրախորհուրդը կոչ է արել Վրաստանին ստորագրել տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան

Եվրախորհուրդը կոչ է արել Վրաստանին ստորագրել տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան

Երեկ Եվրոպայի Խորհուրդը ընդունել է Վրաստանին վերաբերվող բանաձև, որտեղ տեղ է գտել նաև այն կետը, որը վերաբերվում է Եվրոպական Խարտիային: Տվյալ փաստաթղթով Եվրոպայի Խորհուրդը կրկին կոչ է արել Վրաստանին ստորագրել Տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան: 

Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Վրաստանին ստորագրել և վավերացնել Տարածաշրջանային լեզուների Եվրոպական Խարտիան, քանզի դա Վրաստանի իր վրա վերցրած պարտավորություններից մեկն է եղել մտնելիս Եվրոպայի Խորհուրդ: 

Բանաձևում նաեւ տեղ է գտել Վրաստանում կրոնական անհանդուրժողականության աճին վերաբերվող մտահոգությունը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3290.html
Վրաստան Եվրախորհուրդ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :