Ռայներ Մորել. «Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս արևմտյան արժեքներին»

Ռայներ Մորել. «Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս արևմտյան արժեքներին»

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս արևմտյան արժեքներին:

Անդրադառնալով Հայաստանի արևմտամետ ուժերի հետ Գերմանիայի դեսպանատան համագործակցությանը՝ դիվանագետն ընդգծել է.

«Մենք հանդիպում ենք և շփվում Հայաստանի քաղաքական դաշտի այսպես կոչված բոլոր խաղացողների հետ: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես արևմտյան արժեքների կրողն է: Դրա ապացույցը Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցություններն են Ասոցացման համաձայնագրի շուրջ: Անցյալում մենք, իսկապես, շատ ձեռքբերումներ ենք ունեցել»: 

Սակայն, անկասկած, հավելել է Ռայներ Մորելը, կան մարդիկ, որոնք ավելի ինտենսիվ են հայտնում  ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու իրենց ցանկությունը և դեմ են արտահայտվում Եվրասիական միությանը երկրի անդամակցությանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3285.html
Հայաստան Գերմանիա Ռայներ Մորել

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :