Ռուսաստանը Բելառուսին կօգնի ԱԷԿ-ի շինարարության հարցում

Ռուսաստանը Բելառուսին կօգնի ԱԷԿ-ի շինարարության հարցում

Ռուսաստանի կառավարությունը Բելառուսին մինչև 10 մլրդ դոլարի վարկ Է հատկացնելու ԱԷԿ-ի շինարարության համար:

Ֆինանսների նախարարը ՌԴ ԱԳՆ-ի հետ միասին բանակցություններ կվարի բելառուսական կողմի հետ և համապատասխան արձանագրություն կստորագրի ՌԴ կառավարության անունից: 

Միջոցները կուղղվեն երկբլոկ ատոմակայանի կառուցման պայմանագրի արժեքի 90%-ի ֆինանսավորմանը:

Բելառուսի ատոմակայանը կազմված կլինի երկու էներգաբլոկներից՝ մինչեւ 2,4 գՎտ ընդհանուր հզորությամբ: Շինարարության համար ընտրվել «ԷՍ-2006» ծրագիրը, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային նորմերին և ԱԷՄԳ-ի պահանջներին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3283.html
Ռուսաստան Բելառուս ԱԷԿ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :