Լոնդոնում համաժողով կանցկացվի Աղվանստանին օգնելու համար

Լոնդոնում 2014 թվականի նոյեմբերին միջազգային համաժողով կանցկացվի՝ Աղվանստանին ֆինանսա-տնտեսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Համաժողովի համանախագահները լինելու են բրիտանական կաբինետի ղեկավարն ու աղվանական առաջնորդը:
«Մեծ Բրիտանիան ձգտում է նպաստել ոչ միայն Աղվանստանում անվտանգության, այլև երկրի տնտեսական պոտենցյալի ամրապնդմանը: Քաբուլի խոշորագույն միջազգային դոնորներից Միացյալ Թագավորությունը մինչեւ 2017 թվականն ամեն տարի աղվանական կառավարությանը 170 մլն ֆունտ սթեռլինգ է տրամադրելու (274.5 մլն դոլար)՝ կրթության, առողջապահության, վարչական կառույցների զարգացման համար»,- ասել է Քեմերոնը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հոկտեմբերի 3-ին անսպասելի այց է կատարել Աղվանստան՝ երկրի նոր կառավարության հետ հանդիպելու նպատակով: