Արևելյան Եվրոպայում երկրները ամրապնդում են իրենց համագործակցությունը

Արևելյան Եվրոպայում երկրները ամրապնդում են իրենց համագործակցությունը

Լյուբլինում տեղի ունեցած երրորդ կոնգրեսի ընթացքում Արևելյան Եվրոպայի 15 քաղաքների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է հռչակագիր՝ տարածքային համագործակցության վերաբերյալ՝ 2014-2020 թթ-ը: Այս մասին հաղորդում է Եվրոպական ճշմարտության թղթակից անդամը:

Հռչակագրին համապատասխան բոլոր քաղաքները՝ Ուկրաինայի (Լուցկ, Լվով, Սումի,Րավնո,Դնեպրոպետրովսկ,Տերնոպոլ,Օդեսա,Վիննիցա, Նիկոլաև), Մոլդովայի (Կիշնև),Բելաոուսիայի (Բրեստ), Վրաստանի (Թբիլիսի), Ռումինիայի (Տիմիշոարա),  Լեհաստանի  (Լուբլին), պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ թե քաղաքացիական, թե հասարակության զարգացման և թե մշակույթի, տնտեսական ոլորտներում:

«Բոլոր մեր քաղաքներն ու շրջաններն ունեն մեծ ներուժ, սակայն մենզ պետք է համագործակցության ինստիտուցիոնալ շրջանակ», - ասել է Կիշիտով Ժուկը:

Նրա խոսքերով ֆինանսավորման հետագա ծրագրերի իրականացման համար կարող են օգտագործվել նաև ԵՄ միջոցները: 

«Մենք ցանկանում ենք կրկին վերադառնալ մեր արևելյան գործընկերների հետ համագործակցությանը», - ասել է նա:

Լեհաստանի նախագահի խորհրդական Հենրիկ Վուեցը իր հերթին հայտնեց, որ նման համագործակցությունը կնպաստի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մոտեցմանը ԵՄ-ին:

«Մենք ունենք լավ հիմք, որը կօգնի, բայց մենք պետք է կարողանանք կազմակերպել այդ օգնությունը ինքներս», - ասել է  Հենրիկ Վուեցը:

Նշենք, որ Լյուբլինում երրորդ կոնգրեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3281.html
Վրաստան Ուկրաինա Ռումինիա Լեհաստան Եվրոմիություն Մոլդովա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :