ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին մամուլի ծառայությանը հայտնել է Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նա նշել է, որ այցը տեղի կունենա հոկտեմբերի 6-8-ը: 

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջիկայում պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան, նրա այցը նախատեսված է հոկտեմբերի 6-ին:

«ՉԻ» տեղեկություններով` պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու հիմնականում ծնունդով ջավախքցի պատգամավորները, որոնք կապեր ունեն այնտեղ: 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը աշխատանքային այցերի շատ քիչ է մեկնում, իր պաշտոնավարման վեց ամսվա ընթացքում նա եղել է միայն ՌԴ-ում և ԼՂՀ-ում: Հետաքրքիր է` Գրիգորիչին արտաքին խորհրդարանական կապերը չե՞ն հետաքրքրում, թե՞ դրսում նրա հանդեպ չունեն հետաքրքրություն»։

Կարճ հասցե: javakhq.info/u/3275.html
Վրաստան Հայաստան Գալուստ Սահակյան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :