Աբաշիձե-Կարասին ձևաչափով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Պրահայում

Աբաշիձե-Կարասին ձևաչափով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Պրահայում

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-16-ին` Պրահայում, փոխանցում է Euronews-ը` մեջբերելով Զուրաբ Աբաշիձեի հայտարարությունը:

«Աբաշիձե-Կարասին ձևաչափով հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների համագործակցության զարգացման հարցերը առևտրի, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի, հումանիտար ոլորտներում: Պրահայում կայանալիք հանդպմանը մենք կքննարկենք այդ համագործակցության շարժընթացի և հեռանկարների պահպանման հարցերը», - նշել է Աբաշիձեն:

Նշենք, որ Աբաշիձե-Կարասին ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2012թ. դեկտեմբերի 24-ին` Ժնևում:

2013թ. Պրահայում նմանատիպ 4 հանդիպոմ է տեղի ունեցել, 2014թ.-ին` ևս երկու հանդիպում` Չեխիայում: 2008թ.-ից ի վեր սա երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների առաջին անմիջական, ուղղակի երկխոսությունն է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3274.html
Ռուսաստան Վրաստան Զուրաբ Աբաշիձե Գրիգորի Կարասին

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :