Իրակլի Չիկովանի. «Ես չեմ պաշտպանում ԵԽԽՎ-ի կողմից Վրաստանի մասին ընդունած բանաձևը»

Իրակլի Չիկովանի. «Ես չեմ պաշտպանում ԵԽԽՎ-ի կողմից Վրաստանի մասին ընդունած բանաձևը»

«Գռուզիա օնլայնը» հայտնում է, որ ԵԽԽՎ-ն Վրաստանի մասին բանաձև է ընդունել 103 «կողմ» և 27 «դեմ» ձայնով:

Փաստաթղթում տարբեր թեմաներ են՝ քաղաքական դրդապատճառներով հալածանքները, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի խափանման միջոցը փոխելու կոչեր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքական հետապնդումը, նրա գույքը կալանքի տակ առնելու հարցը: 

Զեկույցում չի ընդգրկվել միայն այն լրացումը, որը վերաբերում է իշխանության գործունեությանը նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջամտությանը:

ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ներկայացուցիչ Իրակլի Չիկովանիի խոսքով՝ ԵԽԽՎ բանաձևը հակասական է. «Սա շատ հազվադեպ բան է, որ վեհաժողովի ժամանակ բանաձևին չեն սատարել զեկուցողներն իրենք, որոնք ծանոթ են տեղի իրավիճակին: Սա ցույց է տալիս, որ զեկույցում առկա հարցերը ոչ ադեկվատ են արտացոլված բանաձևում: Այն չի պաշտպանել անգամ մոնիտորինգային հանձնաժողովի նախագահը: Ես ևս չեմ պաշտպանել բանաձևը, քանի որ համակարծիք եմ զեկուցողների հետ», - լրագրողներին ասել է Չիկովանին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3273.html
Վրաստան ԵԽԽՎ Իրակլի Չիկովանի Բաչո Ախալայա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :