Կայացել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռոջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը

Կայացել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռոջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը

Վրաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայացել է Անկարայում: Ինչպես հայտնում է apsny.ge-ն, նախագահները հաստատել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը և քննարկել երկկողմ համագործակցության ուղիները:

Թուրքիայի նախագահը լիարժեք զորակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն  ու ինքնիշխանությանը և հայտնել, որ կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Վրաստանի նախագահը հայտնել է, որ իր թուրք գործընկերոջ հետ խոսել է տարածաշրջանային անվտանգության, վրաց-թուրքական հարաբերությունների խորացման, վրաց-թուրք-ադրբեջանական նախագծի իրականացման կարևորության մասին:

«Մենք նաև քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության և ISIS-ի վերաբերյալ հարցեր: Բացի դրանից, մենք պայմանավորվել ենք նաև ապագա համագործակցության մասին»,-ասել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3259.html
Վրաստան Թուրքիա Ուկրաինա Գեորգի Մարգվելաշվիլի Ռ. Թ. Էրդողան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :