Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միությունը ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի դեմ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միությունը ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի դեմ

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմաքաղաքական միություն ստեղծելու փորձեր են ձեռնարկում: 

Այդ մասին սեպտեմբերի 29-ին, Երևան-Մոսկվա հեռակամրջի ժամանակ հայտարարեց Հասարակական-քաղաքական հետազոտությունների տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Նա ավելացրեց նաև, որ մտահոգիչ է վերջերս Նախիջևանում կայացաց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների համդիպումը:

«Այո, իրականում, այժմ այդ միությունը չեզոք է, սակայն օրինակ, Ադրբեջանում խոսակցություններ կան, որ նշված ռազմաքաղաքական միավորմանը պետք է միանան նաև թուրքական պետությունները և որպես այդպիսիք՝ նշվում են առնվազն Ղազախստանն ու Ղրղզստանը»,-ասել է Վլադիմիր Եվսեևը:

Նշենք, որ Նախիջևանում կայացաց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների համդիպումը եղել է այս տարվա օգոստոսի 18-ին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3258.html
Ռուսաստան Վրաստան Հայաստան Ադրբեջան Թուրքիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :