Հայաստանը ընտրի ԵՄ-ն, թե՞ Ռուսաստանը…

Հայաստանը ընտրի ԵՄ-ն, թե՞ Ռուսաստանը…

Javakhq.info-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Գեորգի Լոմսաձեի`«EurasiaNet» կայքում հրապարակված հոդվածը:

Բրյուսելն ասում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հնարավորություն կա, բայց դա կախված կլինի այդ երկրների և ԵՄ-ի հետ հարաբերություններից: Եթե Հայաստանը անտարբերություն ցուցաբերի բլոկի հանդեպ, դա կարող է Ուկրաինայի իրադարձությունների նման հեղաշրջում նշանակել, ինչը զգուշացրեց ռուսական ներկայացուցիչը:

«Մեր հարաբերությունների լայն և նոր հստակեցման կամ վերահստակեցման համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմն ամբողջությամբ պատկերացնի, թե ինչ կարող է անել նոր իրավիճակում, որոնք առաջ են եկել Մաքսային միության Հայաստանի անդամակցության հետևանքով»,-ասել է ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Սթանոն:

Հայաստանը նույնպես որոշ կասկածներ ունի: Նախ՝ այն կապակցությամբ, թե Մաքսային միության հետ համաձայնագիրն ինչ կնշանակի էթնիկ առումով հայկական Լեռնային Ղարաբաղի համար, որը Հայաստանից կախված է՝ Ադրբեջանից դե-ֆակտո հեռու մնալու համար: Երկրի ներսում արևմտամետ շրջանակները բացասաբար են վերաբերվում Եվրամիությունից Հայաստանի օտարացմանը:

Եվրամիության դիրքորոշումը, որ Հայաստանի վրա ոչ մի ճնշում չի գործադրվում, որպեսզի նա ներկայացնի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մանրամասները, կարծես, Կրեմլին չեն հանգստացնում:Երևանը սեպտեմբերի 23-ին Մոսկվայից նախազգուշացում ստացավ Եվրոպայից հեռու մնալու մասին`հոկտեմբերի 10-ից՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից առաջ:

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով անցյալ տարի Հայաստանին հրահանգներ էր տալիս Եվրամիության հետ ցանկացած կապից հետ կանգնելու մասին, հիմա հայտարարել է, որ եթե Հայաստանը ռուսամետ ընտրություն չկատարի վերջնականապես և անպայման ու չհրաժարվի ենթադրյալ «արևմտյան արժեքներից», կբախվի Ուկրաինայի ոճով ճգնաժամի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3256.html
Ռուսաստան Հայաստան Եվրամիություն Ղարաբաղ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :