Սանդրա Ռուլովս. «Ես մնում եմ Վրաստանում…»

Սանդրա Ռուլովս. «Ես մնում եմ Վրաստանում…»

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը հայտարարել է, որ մտադիր է մնալ Վրաստանում և շարունակել իր գործունեությունը:

Այդ մասին նախկին առաջին տիկինը հայտնել է Աջարիայի լրագրողներին և նշել, որ մտադիր է ավարտին հասցնել նախաձեռնած ծրագրերը:

«Ես շատ մտահոգված եմ, որ  Վրաստանում  իմ աշխատանքային գործունեության շարունակությունը հարցի տակ է դրված, չնայած ես շարունակում եմ աշխատել, քանի որ Վրաստանը ինձ համար շարունակում է մնալ առաջին տեղում և մենք հաղթահարելու ենք  այդ ամենը: Մեր երեխային անհրաժեշտ է հանգստություն, կայունություն և  նա պետք է կրթություն ստանա Վրաստանում: Ես ուզում եմ, որ նա մեծանա որպես իսկական վրացի և նմանվի իր հորը:», - ասել է Սանդրա Ռուլովսը:

Նշենք, որ դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի բոլոր հաշիվները սառեցրել է: Իսկ մի քանի օր առաջ էլ առգրավվել է նրա և նրա ընտանիքի ունեցվածքը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3252.html
Վրաստան Միխեիլ Սաակաշվիլի Սանդրա Ռուլովս

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :