Գեորգի Մարգվելաշվիլին Արչիլ Խաբաձեի հետ քննարկել է Աջարիայում տիրող իրավիճակը

Գեորգի Մարգվելաշվիլին Արչիլ Խաբաձեի հետ քննարկել է Աջարիայում տիրող իրավիճակը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել  Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում առաջացած խնդիրները և դրանք հաղթահարելու ուղիները: Մարգվելաշվիլիի հրամանով Աջարիայի կառավարությունը պետք է համագործակցի հասարակության հետ, աշխատանքներ կազմակերպի բնական աղետի հետևանքները հաղթահարելու համար:

Մարգվելաշվիլին առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի Աջարիայում և անձամբ կծանոթանա տարածաշրջանի իրավիճակին: 

Նշենք, որ օրերես Արևմտյան Վրաստանում եղանակը կրկին վատացել է և Սև ծովի ափին սկսվել է զանգվածային փոթորիկ, ինչի հետևանքով տուժել է Բաթումին և նրա հարակից շրջանները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3242.html
Վրաստան Գեորգի Մարգվելաշվիլի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :