Հայաստանի ոստիկանապետը «տաք աշնան» սիրահարներին խոստացել է «սառը ցնցուղ»

Հայաստանի ոստիկանապետը «տաք աշնան» սիրահարներին խոստացել է «սառը ցնցուղ»

«Տաք աշնանը կգտնվի սառը ցնցուղ, իսկ եթե դա էլ չօգնի կարող ենք ձեռնարկել ավելի շոգ աշուն: Աշնանը ցուրտ է, թե շոգ , միևնույն է բոլորը պետք է շարժվեն օրենքով և մարդկային տրամաբանությանը համապատասխան» -հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: 

Նա նշել է. «Ես չեմ հանդուրժի օրենքի ոչ մի խախտում: Երկրի ներքին հարաբերական հանգիստը կապված է սահմանային հանգստության հետ: Ես ինքս բանակից եմ՝ գիտեմ բոլոր տեխնոլոգիաները և թույլ չեմ տա, որ իմ երկրում սպանեն մեկ մեկու, իսկ թշնամին օգտվի այդ հնարավորությունից: 

Աստված չանի մեկը փորձի խաղալ երկրի ճակատագրի հետ, ամեն ինչի համար կա օրինական ուղի»- Հայտարարել է ոստիկանապետը և նշել, որ ցանկացած հանցանք պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3234.html
Հայաստան Վլադիմիր Գասպարյան օրենք Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :