Իրակլի Ղարիբաշվիլի. «Ես պատրաստ եմ պատասխանել Սահալաշվիլու հետ կապված բոլոր հարցերին»

Իրակլի Ղարիբաշվիլի. «Ես պատրաստ եմ պատասխանել Սահալաշվիլու հետ կապված բոլոր հարցերին»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցազրույցի ժամանկ ասել է, որ Վրացական կողմը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, որոնք կտրվեն Սահակաշվիլու հետ կապված և իրենք չեն վախենում ոչ մի բանից:

Ղարիբաշվիլին ասել է. «Ես շուտով կմասնակցեմ Ատոմային ռումբերի հիմնախնդրի լուծման գորումին, որտեղ կլինեն շատ երկրների առաջնորդներ և լրատվամիջոցներ:Ես համոզված եմ, որ այնտեղ կհնչեցվեն հարցեր Սահակաշվիլու հետ կապված և ասեմ, որ ես պատրաստ եմ այդ ամենին: Սահակաշվիլին և իր կողմնակիցնրեը հասցրել են ամբողջ աշխարհով տարածել, որ նրան հարցաքննման կանչելը քաղաքական նկատառումներով է արվում, սակայն ես բոլորին կասեմ և տեղ կհասցնեմ այն, որ նրան հարցաքննման են կանչել հանցագործություններ բացահայտելու համար, որոնց մեջ նաև նրա մատն է խառը:

Եթե հետագայում դատախազությունը ինձ կանչի հարցաքննության ապա ես անպայման կգնամ, քանի որ ես էլ եմ Վրաստնի քաղաքացի և ես ել ունեմ պատասխանատվություն երկրիս և օրենքի առաջ: Ասեմ, որ ես չեմ ցանկանա կառավարել մի երկիր, որտեղ թեթև գողություն կատարողը պետք է նստի տարիներով, իսկ իսկական հանցագործները դրսում լինեն: Այդպես դեմոկրատիա չեն կառուցում»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3219.html
Միխաիլ Սահակաշվիլի Վրաստան Ղարիբաշվիլի Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :