Արսենի Յացենյուկ. «ՌԴ-ի հետ քաղաքական կոնֆլիկտը տեղափոխվել է պատերազմական փուլ»

Արսենի Յացենյուկ. «ՌԴ-ի հետ քաղաքական կոնֆլիկտը տեղափոխվել է պատերազմական փուլ»

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մամլո ասուլիսի ժամանկ հայտարարել է, որ կոնֆլիկտը, որը առկա է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև քաղաքական փուլից տեղափոխվել է ռազմական փուլի: Յացենյուկն ասել է, որ հարկավոր է հավաքել հանձնաժողով, որոնց մեջ կընդգրկվեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Յացենյուկը մասնավորապես ասել է. «Այն ամենը ինչ տեղի է ունենում Ղրիմում Ռուսաստանի միջամտությամբ չի կարելի համարել քաղաքական քայլ. դա ամբողջովին տազմականացվել է, քանի որ նրանք ցանկանում են մասնատել Ուկրաինան: Ես կոչ եմ անում շտապ ստեղծել հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ բրիտանիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, քանի որ հենց նրանք են երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը Բուդապեշտյան համաձայնագրում»:

Յացենյուկը նշել է, որ հարկավոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և երկրի անվտանգությունը: Յացենյուկը ավելացրել է, որ Ղրիմը Ուկրաինայից բաժանվում է զենքի վտանգի տակ, այլ ոչ թէ սեփական կամքով: 

Նշենք, որ ամսի 16-ին կայացած հանրաքվեից հետո ընտրողների 93%-ը կողմ են քվեարկել ՌԴ-ին միանալուն, իսկ միջազգային դիտորդները ոչ-մի խախտում չեն արձանագրել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3202.html
Ռուսաստան ԱՄՆ Արսենի Յացենյուկ Ղրիմ Մեծ Բրիտանիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :