Պարզ է դարձել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների առաջին ալիքը

Պարզ է դարձել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների առաջին ալիքը

Երեկ Ղրիմում կայացած հանրաքվեից հետո, ընտրողների 90%-ը կողմ են քվեարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության միավորմանը Ռուսաստանին: Սակայն Արևմտյան երկրները այդ ընտրությունները լեգիտիմ չեն համարում և չեն պատրաստվում ընդւոնել Ղրիմի ապագան: ԱՄՆ-ի սպիտակ տան քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները չեն ճանաչի հանրաքվեի արդյունքներըմ քանի որ դրանք հակասում են Ուկրաինայի օրենսդրությանը:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ը պատրաստվում է մի շարք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ով Ղրիմի հարցւոմ ունի սեփական դիրքորոշումը: պատժամիջոցների մեջ մտնում են հետևյալ կետերը՝ կարգեկափակվեն ռուս գործարարների հաշվեհամարները ԱՄՆ-ում, կփորձվի կանխե; ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա, կքննարկվեն մի շարք մարդկանց ապագաները, որոնք ունեն ռուսական արմատներ, կքննարկվեն ռուս միլիարդատերերի փողերի ծագման աղբյուրները, կքննարկվեն սպորտային ակումբների գնման պատմությունները (Աբրամովիչի և Պրոխորովի մասին է ծոսքը, ովքեր գնել են Մոնակո և Չելսի ակումբները), ինչպես նաև բազմակի կետեր, որոնք կթուալցնեն ռուսական տնտեսությունը:

Նշենք, որ Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ նման քայլերը թեթր չեն նստի ԱՄՆ-ի վրա և այս ամենը կունենա բումերանգի էֆֆեկտ: Պուտինը նշել է, որ իրենք հարգում են Ղրիմի բնակիչների կամքը և որոշումը և իրենց ոչ մի սպառնալիք չի խանգարի պաշտպանել իրենց ժողովրդին: Պուտինը ակնարկել է, որ հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ՌԴ-ի հետ խոսեն սպառնալիքներով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3198.html
Ռուսաստան ԱՄՆ Վլադիմիր Պուտին Բարակ Օբամա Ուկրաինա Ղրիմ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :