Սահակաշվիլու քեռին դատի կտա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն

Սահակաշվիլու քեռին դատի կտա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն

Թեմուր Ալասանիան, ով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու քեռին է պատրաստվում է դատի տալ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն: Ալասանիան Ղարիբաշվիլուն մեղադրում է իրեն զրպարտելու մեջ: Ալասանիան ով երկար տարիներ աշխատել է ՄԱԿ-ում ասել է.

«Ղարիբաշվիլին մեծ սխալ է գործել, կոչ անելով Ուկրաինայի կառավարությանը չլսել Սահակաշվիլու խորհուրդները, քանի որ դրանք կհանգեցնեն Ուկրաինայի կործանմանը: Նա նշել է, որ Սահակաշվիլին որպես խորհրդական իր հետ Կիև է տարել է նաև ինձ, որ ինձ նույնպես լսել չի կարելի, քանի որ ես ռուսական գաղտնի ծառայությունների լրտես եմ: Նա սխալ է գործել ինձ անվանվելով «КГБ»-ի գնդապետ: Նա այսդպիսով արատավորում է իմ անունը»:

Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ Թեմուր Ալասանիան «КГБ»-ի նախկի գնդապետ է ավելացնելով, որ այդ գործում նախկին հասկացությունը չկա և այնտեղի աշխատողները նախկին չեն լինում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3196.html
Միխաիլ Սահակաշվիլի Վրաստան Իրակլի Ղարիբաշվիլի Ուկրաինա Թեմուր Ալասանիա Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :