Գեորգի Մարգվելաշվիլի. «Ռուսաստանը մտածում է, որ միշտ անպատիժ կմնա»

Գեորգի Մարգվելաշվիլի. «Ռուսաստանը մտածում է, որ միշտ անպատիժ կմնա»

Վրաստանի նածագահ Գեորգի Մարգվելաշվիլին AFP-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանին և Ղրիմում առկա իրավիճակին: Մարգվելաշվիլին ասել է.

«Ես կոչ եմ անում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, որպեսզի նրանք վերանայեն իրենց դիրքորոշումը կապված Ղրիմի հետ: Այն ինչ հիմա կատարվում է ղրիմում, դա նւոյն սցենարն է, ինչ կատարվեց Վրաստանում 2008թ.: Այս վեց տարիենրի ընթացքում հանրությանը չհաջողվեց միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի դեմ, դա ևս մեկ անգամ ապացուցում է Ռուսաստանի հզորությունը և մնացած պետությունների թուլությունը:

Ռուսաստանը կարծում է, որ այս անգամ նույնպես անպատիժ կմնա, ելնելով իր տարիների փորձից, երբ նրանք զենքի ուժով գրավեցին ինքնիշխան պետությունը: Ես կոչ եմ անում Ղրիմի ժողովրդին, որպեսզի նրանք հրաժարվեն հանրաքվեից և չմիանան Ռուսաստանին»:

Նշենք, որ օրեր առաջ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ասել էր, որ Ղրիմի ճգնաժամի հաղթահարման հարցում նրանք ողջունում են արևմուտքի ցանկացած որոշում և կմնան իրենց արևմտյան գործընկերների կողքին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3193.html
Ռուսաստան ԱՄՆ Վրաստան Եվրախորհուրդ Գիորգի Մարգվելաշվիլի Ղրիմ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :