Գերմանիայի Բունդեսթագում վեճ է բռնկվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերի շուրջ

Գերմանիայի Բունդեսթագում վեճ է բռնկվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերի շուրջ

Այսօր Գերմանիայի բունդեսթագում հերթական նիստի ժամանակ մեծ վեճ է առաջ եկել: Վեճի հիմանական պատճառը եղել է Անգելա Մերկելի ելույթը, ով իր զեկւոյցի ընթացքում մի քանի անգամ հակասել է ինքն իրեն: Մերկելը խոսել է Կոսովոյի մասին և ասել է, որ այդ ժամանկ ոչ մի օրենք չի խախտվել ՆԱՏՕ-ի կողմից (հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կործանիչները ռմբակոծեկ են Կոսովոն և հազարավոր անմեղ մարդ է մահացել): Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն փրկել է մարդկանց Միլոշեվիչի էթնիկ մաքրումից:

Մերկելը ասել է, որ եթե Ուկրաինայի հարցում ՌԴ-ն չփոխի իր դիրքորոշումը ապա կկիրառվեն մի շարք պատժամիջոցներ: Մերկելը Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն հակաօրենսդրական է համարել և նշել է, որ դա ոչ մեկ չի ընդունի, սակայն Մերկելը օրինական է համարել զենքի ուժով հեղափոխություն կատարելը, ակնարկելով, որ դա հակարենսդրական չի եղել: Մերկելի այս ելույթին բոլորը ծափահարել են, բացի «Ձախ» կուսակցությունից: «Ձախ» կուսակցության առաջնորդ Գրեգոր Գիզին ասել է.

«Տիկին Մերկել վերջապես կողմնորոշվեք ձեր ասածների մեջ, մեկ այնտեղ եղածը հակաօրենսդրական է մեկ ոչ: Ինչպես է լինում, որ զենքի ուժով կառավարություն ցրելը օրինական է, իսկ մարդկանց կամքը անօրեն: Դուք ձեր ասածից բան հասկացե՛լ էք:

Չեմ հասկանում ինչպես էք կարող ողջունել ֆաշիստական ռեժիմը: Այնտղ բոլոր նախարարները ֆաշիստ են, բոլոր չինովնիկները ֆաշիստ են, իսկ դուք ընդունում էք նրանց: Մի մոռացեք ձեր երկրի պխատմությունը» - ավարտել է Գիզին:

Գիզիի ասածները մեծ աղմուկ է բարձրացրել Բունդեսփագում, ինչը վերածվել է մեխ վեճի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3191.html
Ռուսաստան Գերմանիա Անգելա Մերկել Ուկրաինա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :