Ուկրաինայի բանակում մարտական տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի բանակում մարտական տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի «Վերխովնի Ռադայի» կողմից նշանակված առաջի փոխվարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի բանակում տագնապ է հայտարարվել: Վիտալի Յարեման ասել է, որ չնայած երկրում տիրող քաոսային իրավիճակին բանակը պատրաստ է պաշտպանել Ուկրաինան թշնամիներից:

Յարեման մասնավորապես նշել է. «Չնայած ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակի, մարտական ուժերը տագնապով մարտական պատրաստվածության են բերվել և սպասում են գերագույն հրամանատարի հրամաններին: Մենք պատերազմի չենք պատրաստվում, պարզապես համաուկրաինական մարտական զորավարժություններ ենք փորձում սկսել:

Ես վստահ եմ, որ բոլոր զինվորները ունակ են կատարել իրենց սուրբ պարտքը և պաշտպանել իրենց երկրի տարածքային ամբողջականությունը: Չնայած այն բանի, որ Ուկրաինական բանակը վերջի չորս տարիների ընթացքում բավակնին թուլացել է և բազմակի ռազմական տեխնիակներ պարզապես անհետացել են, միևնույնն է այն կրկին հզոր է»:

 

Կարճ հասցե: javakhq.info/u/3184.html
Ռուսաստան Տարածաշրջան Ուկրաինա Վիտալի Յարեմա Տարածաշրջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :