Մոսկվայի «Բասսմանի» դատարանը հեռակա ձերբակալել է Դմիտրի Յարոշին

Մոսկվայի «Բասսմանի» դատարանը հեռակա ձերբակալել է Դմիտրի Յարոշին

Մոսկվայի «Բասսմանի» դատարանը հեռակա ձերբակալել է «Պրավի Սեկտոր» խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշին: Յարոշը բացի հեռակա ձերբակալվելուց նաև հեռակա մեղադրանք է ներկայացվել: Յարոշը մեղադրվում է ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ 205,2 և 208,2 կետերով:

Յարոշը մեղադրվում է ահաբեկիչներին ուղված նամակի համար, որտեղց Դմիտրի Յարոշը բացահայտ կոչ է անում Չեչնիացի ահաբեկիչներին ակտիվացնել իրենց գործողությունները ընդեմ Ռուսաստանի և ռուս ժողովրդի:

Դմիտրի Յարոշի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ուկրաինայի դատախազությունից հայտնել են, որ չեն պատրաստվում յարոշին հանձնել Ռուսներին, քանի որ դրա համար բավակնին հիմքեր չեն տեսնում:

Ավելացնենք, որ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը անդրադրաձել է յարոշի խոսքերին, որը Դոկա Ումարովին կոչ էր արել ակտիվացնել իր գործողությունները ընդեմ Ռուսաստանի:

Կադիրովը ասել էր. «Ինչքանով, որ ես տեղյակ եմ իմ զինվորները անձամբ են Ումարովի համար տոմս գնելմ որտեղից հետադարձ չկա, եթե Դմիտրի Յարոշը ունակություն  ունի կապնվելու «մյուս աշխարհի» հետ, կարելի է ենթադրել որ նա նույնպես շտապում է դեպի այնտեղ, ուստի խոստանում եմ, որ նրա համար նույն պես կգնվի «տոմս մեկ ավարտով»:

Ավելացնենք, որ առկա տեղեկության համաձայն Դոկա Ումարովին սպանել են Չեչնիայի հատուկ ջոկատայինները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3182.html
Ռուսաստան Ուկրաինա Դմիտրի Յարոշ Ռամզան Կադիրով Չեչնիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :