Վիկտոր Յանուկովիչ. «Ուկրաինայի օրինական նախագահը ես եմ»

Վիկտոր Յանուկովիչ. «Ուկրաինայի օրինական նախագահը ես եմ»

Այսօր ժամը 13:00-ին Ռոստով քաղաքում տեղի է ունեցել մամլո ասուլիս Վիկտոր Յնաուկովիչի մասնակցությամբ: Ուկրաինայի ներկա պահին օրինական նախագահը, ում նստավայրը գրավել են ցուցարարները ասել է.


«Ես ևս մեկ անգամ հայտնում եմ բոլորին, որ ես ողջ և առողջ եմ: Ես ինձ համարում եմ Ուկրաինայի լեգիտիմային նախագահը և բանակի գլխավոր հրամանատարը, քանի որ ես չեմ հրաժարվել իմ պաշտոնից առավել ևս ես չեմ փախել իմ երկրից:


Երկրում զենքի ուժով հեղաշրջում կատարելու ժամանկ ես այցով մեկնել եմ Խարկով հետո Դոնեցկ, իսկ հետո Ղրիմ: Կրկնում եմ ես այդ օրերին եղել եմ այնտեղ: Մոտակա ժամանակներուըմ ես կվերադառնամ Կիև:


Ես կոչ եմ անում արևմուտքի երկրների՝ հանձինս ԱՄՆճին, որպեսզի նրանք դադարեն իրենց անօրինական քայլերը և դադարեն զենքով և ֆինանսներով ապահովեն երկիրը գրաված ահաբեկիչներին:
ԱՄՆ-ը խոստացել է նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել, սակայն այն հակասում է ԱՄՆ-ի օրենսգրքում եղած բոլոր օրենքներին:


Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ ես ողջ և առողջ եմ, ես Ուկրաինայի միակ օրինական նախագահն եմ և ես եմ բանակի գերագույն հրամանատարը: Ես կոչ եմ անում բոլոր զինվորների և սպաերին, որպեսզի նրանք զենքով դուրս չգան սեփական ազգի դեմ, քանի որ ես նրանց նման հրաման չեմ տվել:


Պետք չէ կատարել ահաբեկիչների և բռնակալների հրամանները: Ուկրաինայում պետք է տիրի խաղաղություն և միասնություն: Կեցցե՛ Ուկրաինան, կեցցե՛ն ուկրաինացիները» - խոսքն ավարտել է Վիկտոր Յանուկովիչը:


Նշենք, որ Յանուկովիչը իր խոսքն ավարտելուց հետո անմիջապես հեռացել է դահլիճից և չի պատասխանել լրագրողների հարցերին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3176.html
Ռուսաստան Տարածաշրջան Ուկրաինա Վիկտոր Յանուկովիչ Ղրիմ Տարածաշրջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :