Ադրբեջանը և Վրաստանը կներդնեն միասնական մաքսային համակարգ

Ադրբեջանը և Վրաստանը կներդնեն միասնական մաքսային համակարգ

Վրաստանը և Ադրբեջանը կներդնեն համատեղ մաքսային տեղեկատվական համակարգ: Այս մասին հայտնել է Վախտանգ Լաշկարաձեն: 

Լաշկարաձեն նշել է. «Մենք այս ոլորտում շուտվանից համագործակցում ենք Ադրբեջանի հետ: Մենք արդեն փորձարկում ենք նոր համակարգը, ինչը կկրճատի բեռնափոխադրող միջոցների ստուգման ժամանակը: Այս համակարգն արդեն 80 %-ով պատրաստ է շահագործման: Միակ խնդիրը, որ առկա է դա լեզվի խնդիրն է, սակայն մենք զբաղվում ենք այդ հարցով:

Մաքսային տեղեկատվական համակարգը թույլ կտա տեղափոխվող բեռի մասին տեղեկություն ստանալ ավելի շուտ քան բեռը կհասնի մաքսային կետ: Այս համակարգը տնտեսական օգուտ կբերի երկու երկրների համար, ես համոզված եմ դրանում» - ավարտել է Լաշկարաձեն:

Կարճ հասցե: javakhq.info/u/3128.html
Վրաստան Տարածաշրջան Վրաստան Տարածաշրջան Ադրբեջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :