Կախա Կալաձե. «Բոլորն էլ համոզված էին, որ Մերաբիշվիլին մեղավոր է»

Կախա Կալաձե. «Բոլորն էլ համոզված էին, որ Մերաբիշվիլին մեղավոր է»

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալձեն մեկնաբանել է այսօր Քութաիսիում տեղի ունեցած իրադարձությունը, որտեղ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

«Մեր երկրում արդարության վերականգնումը ընթանում է հանգիստ մթնոլորտում: Այսօր Քութաիսիի դատարանում տեղի ունեցածը մարդիկ շատ հանգիստ ընդունեցին, քանի որ բոլորն էլ գիտեին, որ Մերաբիշվիլին մեղավոր է: Սա դեռ նրա դատավարության առաջին փուլն էր, որտեղ նա մեղավոր ճանաչվեց, դեռ կան չբացահայտված գործոր, որոնք կհաստատեն էլի մի շարք մեղադրանքներ: Վրաստանում հիմա այնպիսի մթնոլորտ է, որը ցույց է տալիս, որ օրենքը վեր է ամեն ինչից և ամենքից, անկախ պաշտոնից և հարստությունից»- նշել է Կալաձեն:

Նշենք, որ բացի Մերաբիշվիլուց այսօր մեղավոր է ճանաչվել Զուրաբ Չիաբերաշվիլին, ում տուգանել են 50.000 լարիով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3125.html
Վրաստան Վանո Մերաբիշվիլի Կախա Կալաձե Զուրաբ Չիաբերաշվիլի Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :