Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է հինգ տարի ազատազրկման

Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է հինգ տարի ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարի ազատազրկմաբ: Նման որոշում այսօր կայացվել է Քութաիսիի շրջանային դատարանի դատավոր Նաթիա Բարբակաձեի կողմից:

Մերաբիշվիլին, ով մեղադրվում էր պաշտոնի չարաշահման, պետական գույքի և ֆինանսական միջոցների անօրինական յուրացման և ընտրողներին կաշառման մեջ, նախնական որոշման համաձայն կդատապարտվի 5 տարի ազատազրկմամբ, սակայն hնարավոր է, որ դատապարտման ժամկետը ավելանա ևս 2-3 տարով: Բացի Մերաբիշվիլուց նույն հոդվածներով մեղադրվում էր նաև Զուրաբ Չիաբերաշվիլին:

Ի տարբերություն Մերաբիշվիլուն, Չիաբերաշվիլին տուգանվել է 50.000 լարիով և խուսափել է ազատազրկումից: Բացի նշված մեղադրանքներից Մերաբիշվիլին մեղադրվում է նաև Կվարեթի գյուղի առանձնատանը անօրինական ճանապարհով տիրանալու մեջ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3120.html
Քութաիսի Վրաստան Վանո Մերաբիշվիլի Զուրաբ Չիաբերաշվիլի Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :