Ռուբեն Սաֆրատյան. «Թուրքիան վարում է Անդրկովկասը գրավելու քաղաքականություն»

Ռուբեն Սաֆրատյան. «Թուրքիան վարում է Անդրկովկասը գրավելու քաղաքականություն»

Հայաստանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրատյանն անդրադարձել է Թուրքիայի վարած քաղաքականությանը, որը ուղված է Անդրկովկասին:


Սաֆրատյանը նշել է. «Թուրքիան Անդրկովկասում իր ակտիվությունը սկսել է մեծացնել դեռ 2000 թ. սկսած, սակայն այն իր գագաթնակետին հասավ Սահակաշվիլու օրոք, երբ սկսվեցին երկկողմ և եռակողմ հարաբերությունները: Երկկողմ Վրաստանի և Թուրքիայի միջև և եռակողմ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև:


Համագործակցությունը իրակականցվում է երեք ուղղույամբ՝ ռազմական, քաղաքական և տնտեսական: Ճիշտ է Վրատանի նոր կառավարությունը այս հարաբերութունը բավականին քչացրել է, սակայն այն արդեն արմատացել է:


Համագործակցության առաջին քայլը եղավ այն, որ 2006թ. ՌԴ-ն դադարեց Վրաստան գազի մատակարարումը, ինչն իր վրա վերցրեց Ադրբեջանը, իսկ Թուրքիան փոխհատուցեց գազի գնի տարբերությունը:


Համագործակցության ամենաթանկ նախագիծը Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումն է, որի արժեքը որոշ տվյալների համաձայն կազմում է 700 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև Ախալքալաքում կառուցվող ՀԷԿ-ը:


Ռազմական ոլորտում, նշած երեք պետությունները ցանականում էին հատուկ ռազմական ծառայություն ստեղծել, որը կհետևեր տնտեսական նշանակության օբյեկտներին և կպաշտպաներ դրանք, սակայն ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովը չթույլատրեց, ասելով որ եթե հարկ լինի ՆԱՏՕ-ի բանակը կզբաղվի դրանով:


Ճիշետ է այս հարաբերությունները 2008թ. կանգնեցվել էին «Հարավօսական պատերազմի» կապակցությամբ, սակայն 2011թ. Թուրքիան կրկին սկսեց կապիտալի ներհոսքը Վրաստան, սակայն Սահակաշվիլու հեռանալուց հետո նոր Իշխանությւոնը այնքան ել լավ չնդունեց այդ ամենը:


Վրաց ազգը նույնպես դեմ էր Աջարիայում թուրքերի շատացմանը: Այս ամենը կարելի է բնութագրել այսպես՝ Թուրքիան փորձում է «գրավել» Անդրկովկասը: Այս կատարվածից պետք է զգուշանա նաև Հայաստանը և սկսկի էլ ավելի խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ, քանի որ Վրաստանը մեր ունեցած երկու պատուհաններից մեկն է, որը մեզ հանում է Թուրք-ադրբեջանական շրջափակումից» - ավրատել է թուրքագետը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3108.html
Վրաստան Հայաստան Տարածաշրջան Ադրբեջան Թուրքիա Ռուբեն Սաֆրատյան Վրաստան Հայաստան Տարածաշրջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :