Վրաստանում 300 բանտարկյալներ կտրել են իրենց երակները

Վրաստանում 300 բանտարկյալներ կտրել են իրենց երակները

Վրաստանի Գեղութի բանտում մոտ 300 բանտարկյալներ կտրել են իրենց երակները: Այս մասին հայտնում է փետրվարի 10-ին այնտեղից ազատ արձակված բանտարկյալներից մեկը: Նախնական եղած պաշտոնական տվյալների համաձայն իրենց երակներն էին կտրել 10-15 հոգի:


Նշենք, որ օրեր առաջ բանտի 1000 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել ընդեմ բանտի ադմինիստրացիոն աշխատակիցների դաժան վերաբերմունքին և նրանցից պահանջել են հրաժարական տալ: Բացի բանտարկյալներից բողոքի ցույց են կազմակերպել նաև բանտարկյալների ծնողները:


Սոզար Սուբարի խոսքերով բանտում իրավիճակն այնքան էլ վատ վիճակում չէ, պարզապես այս ամենը «քրեական հեղինակությունների» սարքածն է, քանի որ բանտում նրանց իրավունքները շատ սահմանափակված են:

Կարճ հասցե: javakhq.info/u/3106.html
Վրաստան Բանտ Սոզար Սուբարի Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :