Վրաստանի նախքին Պաշտպանության նախարար Դավիդ Կազերիշվիլու Մոնակոյի բանկաիյն հաշիվը կսառեցվի մոտ օրերս

Վրաստանի նախքին Պաշտպանության նախարար Դավիդ Կազերիշվիլու Մոնակոյի բանկաիյն հաշիվը կսառեցվի մոտ օրերս

Փետրվարի 24-ին Թբիլիսիի քաղաքայի դատարանի որոշմամբ հնարավոր է, որ սառեցվի Վրաստանի նախքին պաշտպանության նախարար Դավիդ Կազերիշվիլիի բանկային հաշիվը, որի վրա առկա է 7.600.000 ԱՄՆ դոլար: Նման դիմում է ներկայցրել Կազերիշվիլու գործով զբաղվող դատախազ Մերաբ Ջերենաշվիլին:


Դատախազի խոսքերով, այս գումարն անմիջական կապ ունի առկա մեղադրանքի հետ՝ անօրինական ճանապարհով Վրաստան սպիրտային խմիչքներ ներկրելու և իրացնելու հետ:


Դավիդ Կազերիշվիլու փաստաբան Շաթա Մինդելիի խոսքերով, այս գումարը ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Մինդելին նշել է. «Պարոն Կազերիշվիլուն առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2007-2011թթ. , իսկ նշված գումարը հաշվին է փոխանցվել 2012թ., այնպես որ այս ամենը գործի հետ կապ չունի:


Նշենք, որ Դավիդ Կազերիշվիլին և նրա ընտանիքի անդամները մեղադրվում են անօրինական ճանապարհով սպիրտ ներմուծելու, իրացնելու և հարկերից խուսափելու մեջ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3102.html
Վրաստան Վրաստան Դավիդ Կազերիշվիլի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :