Աղվանստանից հանվող Կոալիցիոն ուժերը կտեղակայվեն Վրաստանում

Աղվանստանից հանվող Կոալիցիոն ուժերը կտեղակայվեն Վրաստանում

Վրաստանի նախագահը նշել է, որ Վրաստանը պատրաստ է տրամադրել իր տարածքն Աղվանստանից հանվող Կոալիցիոն ուժերի տեղակայման համար: Նախագահ Մարգվելշվիլին նշել է, որ Վրաստանը շնորհակալ է Եվրախորհրդին, որ թույլ են տվել Վրաստանին միանալ Եվրախորհրդի Արագ արձագանքման ուժերին:


Մարգվելաշվիլին մասնավորապես ասել է. «Շնորհակալություն այն բանի համար, որ մեզ թույլ տվին միանալ Եվրախորհրդի արագ արձագանքման ուժերին: Մենք այսքանով չենք բավարարվի, մենք կշարունակենք մեր առաջընթացը և ամեն ինչ կանենք, որ միանանք ՆԱՏՕ-ին: Մենք մեր հետագա անելիք քայլերը կարագացնենք, որպեսզի արդյունքները արդեն երևա սեպտեմբերին՝ Լոնդոնում: Վրաստանը ՆԱՏՕ-ին կտրամադրի իր տարածքից որոշ հատված որպեսզի այնտեղ տեղակայվեն Աղվանստանից հանվող կոալիցիոն ուժերը»:


Նշենք, որ ՆԱՏՕ-ի հանձնաժողովը ներկա պահին վրաստանում է, որը ստուգում է Ամենամյա ազգային ծրագրի (Annual National Programme) իրագործումը, ինչը ՆԱՏՕ-ին միանալու պարտադիր կետերից մեկն է:

Կարճ հասցե: javakhq.info/u/3101.html
Վրաստան ՆԱՏՕ Գիորգի Մարգվելաշվիլի Աղվանստան Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :