ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչ Քնուդ Բարտելսը Վրաստանում է

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչ Քնուդ Բարտելսը  Վրաստանում է

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչ Քնուդ Բարտելսը Վրաստանում է: Բարտելսը անդրադարձել է Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հարցին և նշել է, որ Վրաստանում առկա է աննկարագրելի առաջընթաց:


Բարտելսը մասնավորապես ասել է. «Ես որպես ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչ շատ շոյված եմ, քանի որ հենց ինձ են ուղարկել Վրաստան: Ես ցնցված եմ նման ընդունելությունից, շատ հաճելի է Վրաստանի պաշտպանական ռեֆորմների մասին տեղեկատվությունները ստանալ հենց Վրաստանի «առաջին դեմքերից:


Մենք այստեղ նկատում ենք մեծ առաջընթաց, որը Վրաստանը ցուցաբերում է ՆԱՏՕ-ին միանալու համար և իմ այստեղ գտնվելն արդեն մեծ բանի մասին է խոսում: Դա նշանակում  է որ ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի ռազմական ռեֆորմները:


Ես ՆԱՏՕ-ի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին «Աղվանստանի խաղաղապահական ծրագրին» ունեցած աջակցության համար»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3099.html
Վրաստան ՆԱՏՕ Քնուդ Բարտելս Աղվանստան Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :