Մարգվելաշվիլի. «Մենք կվերլուծենք Պուտինի ամեն մի բառը և նոր կհանդիպենք նրա հետ»

Մարգվելաշվիլի. «Մենք կվերլուծենք Պուտինի ամեն մի բառը և նոր կհանդիպենք նրա հետ»

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է Ռուս-Վրացական հարաբերություներին, ինչպես նաև Պուտինի և իր հնարավոր հանդիպմանը:


Մարգվելաշվիլին ասել է. «Մենք կստեղծենք հանձնաժողով և ուշադիր կվերլուծենք Պուտինի ասածները: Ռուս-Վրացական հարաբերություններն ամենացավոտն ու ամենապրոբլեմայինն են մեր առօրյում, ուստի հարկավոր է օպտիմալ տարբերակ ընտրել դրանք բարելավելու համար:


Ռուսաստանը հզոր երկիր է և նրա հետ հարաբերություններից Վարստանը կշահի, սակայն ՌԴ-ն իր հերթին նույնպես կշահի Վրաստանի հետ հարաբերություններից: Մենք կքննարկենք ամեն ինչ և նոր որոշում կկայցնենք, քանի որ մենք թույլ չենք տա, որ նման հանդիպումը վնասի Վրաստանի գալիք քայլերի իրականցմանը»:


Նշենք, որ օրերս Օլիմպիական համալիրի ցուցադրության ժամանակ Վլադիմիրի Պուտինը նշել էր, որ հանարվոր կլինի հանդիպել իր վրացի գործընկերոջ հետ, եթե վերջինս նույնպես հետաքրքրված լինի դրանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3093.html
Ռուսաստան Վրաստան Տարածաշրջան Վլադիմիր Պուտին Գիորգի Մարգվելաշվիլի Վրաստան Տարածաշրջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :