Դավիդ Ուսուպաշվիլի. «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ»

Դավիդ Ուսուպաշվիլի. «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ»

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին նշել է, որ շուտով Վրաստանը պատրաստ կլինի Եվրաինտեգրմանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին Ուսուպաշվիլին նշել է Ռումինիայի սենատի խոսնակ Կրին Անտոնեսկուի հետ հանդիպման ժամանակ:


Ռումինիայի ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են Վրաստանին օգնել այս հարցով և կկիսվեն ունեցած փորձով, ինչը Ռումինիային ժամանակին օգնել է այս ամենը հաղթահարել:
Ուսուպաշվիլին նշել է. «Չնայած այն բանին, որ Վրաստանը և Ռումինիան չունեն ցամաքային սահման, սակայն երկու երկրին միավորում է Սև ծոցը, ինչը արդեն մեծ հեռանկարների մասին է խոսում: Սա նշանակում է, որ մենք կունենանք տնտեսական «մեծ» հարաբերությունները, որը դրական կազդի երկու երկրների տնտեսության զարգացմանը:


Իհարկե Եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին անդամակցության համար հարկավոր է անցնել մի շարք դժվարությունների միջով, սակայն հավատացած եղեք, որ Վրասատնը պատրաստ է այս ամենին: Մենք մեծ ցանկություն ունենք դառնալ «եվրոպական ընտանիքի» անդամ և միանալ ՆԱՏՕ-ին:


Վրացական կողմն անում է ամեն ինչ և քայլ առ քայլ ապացուցում է, որ պատրաստ է նման փոփոխությունների հենց այս տարի: Մենք մեծ հույսեր ենք կապում ամռանը Լոնդոնում կայանալիք վեհաժողովի հետ, քանի որ այնտեղ մեզ համար կքննարկվի պատմական հարցեր և այդ հարցերին պատրաստ լինելու համար մենք պետք է գործենք օպտիմալ և հավաքված:

Վրատանի արևմտամետ քաղաքականություն չի գալիս վրաց իշխանություննից, այս ընտրությունը կատարել է վրաց ժողովուրդը և դա մեզ ուրախացնում է»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3092.html
Վրաստան Վրաստան ՆԱՏՕ Ռումինիա Դավիդ Ուսուպաշվիլի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :