Վահագն Չախալյանի հայտարարությունը Թուրքիայի հայ մտավորական Սևան Նիշանյանի ազատազրկման կապակցությամբ

Վահագն Չախալյանի հայտարարությունը Թուրքիայի հայ մտավորական Սևան Նիշանյանի ազատազրկման կապակցությամբ

Այսօր՝ փետրվարի 7-ին Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է արել ի պաշտպանություն Թուրքիայում բնակվող հայ մտավորական Սևան Նիշանյանի:

Չախալյանը հայտարարությունում մասնավորապես ասել է. «2014 թվականի հունվարի 2-ից ի վեր Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում է գտնվում Թուրքիայի քաղաքացի՝ ծագումով հայ լրագրող, մտավորական և մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նիշանյանը։

Ինչքան էլ ցավալի լինի, այսօր ամբողջ աշխարհում և նամանավանդ մեր տարածաշրջանում քիչ չեն ազատ խոսքի իրավունքի համար բանտում հայտնվող լրագրողներն ու մտավորականները ։ Սակայն Սևանի պարագային դա ավելի ցինիկ է ու պարսավելի՝ նկատի ունենալով, որ թուրքական իրավական համակարգը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման` 42 քառակուսի մետր անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով։ Եւ սա այն պայմաններում, երբ նույն պետության, Թուրքիայի Հանրապետությանը պատկանող խոշորագույն ընկերությունները Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում իրականացնում են բազմաթիվ անօրինական մեծածավալ շինարարական նախագծեր որոնցից մասնավորապես Կարս–Ախալքալաք երկաթգիծը, ՀԷԿ–ը եւ այլն.։ Ընթացող տարբեր դատական գործերի առկայությամբ՝ թուրքագահ մտավորական գործչին տակավին սպառնում է ևս մինչև 50 տարի բանտարկություն:
Մեր գնահատմամբ, Սևան Նիշանյանին իրականում ազատազրկել են լոկ այն պատճառով, որ Թուրքիայի չգրված օրենքներով հայ մտավորականին չի՛ թույլատրվում ունենալ սեփական ազատ մտածողություն, նամանավանդ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին։

Կոչ ենք ուղղում Թուրքիայի իշխանություններին և միջազգային կառույցներին, ջանք չխնայել Սևանի նկատմամբ գործվող անօրինականությանը վերջ տալու համար։ Խոսքի ազատության իրավունքը և ժողովրդավարական այլ արժեքները մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղ համակեցության մեծագույն երաշխիքներն են։ Թույլ չտանք, որ անպատասխանատու ազգայնամոլ շրջանակներ խախտեն այդ նվիրական հավասարակշռությունը»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3082.html
Վահագն Չախալյան Ջավախք Թուրքիա Սևան Նիշանյան Ջավախք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :