ԱՄՆ-ը շարունակում է ճնշել Իրանի Միջուկային Ծրագրի իրագործումը

ԱՄՆ-ը շարունակում է ճնշել Իրանի Միջուկային Ծրագրի իրագործումը

ԱՄՆ-ի կառավարությունը ստորագրել է փաստաթուղթ, որը մի շարք պատժամիջոցներ և սահամանփակումներ կդնի այն կազմակրեպությունների վրա, որոնք օգնում կամ օգնել են Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Դեվիդ Կոենը: Կոենը նշել է, որ այն կազմակերպությունները և անհատ ձեռներեցները, որոնք օգնել են կամ օգնում են Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը հայտնվել են ԱՄՆ-ի «սև ցուցակում» և դա նշանակում է, որ կսահմանվեն մի շարք պատժամիջոցներ և  սահմանափակումներ նրանց գործունեության վրա:


Սև ցուցակում են հայտնվել ԱՄՆ-ում, Վրաստանում, Աղվանստանում, Թուրքիայում, Իսպանիայում, Լիխտեյնշտեյնում և Իրանում գործող մի շարք կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ:
Պատժամիջոցը կայանում է նրանում, որ փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ-ի քաղաքացիները իրավունք չեն ունենա ոչ-մի գործառնական գործարքներ ունենալ տվյալ անձնաց և կազմակերպությունների հետ, ինչպես նաև այն ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավասության տակ կսառեցվեն անսահմաանփակ ժամանակով:

Վրաստանում գործող երեք բիզնեսմենի 8 կազմակերպություններ նույնպես հայտնվել են տվյալ ցուցակում: Վրաստանի կառավարությունը իր պատրաստակամությունն է հայտնել օգնել ԱՄՆ-ին: Դա նշանակում է, որ մոտ օրերս հնարավոր է սառեցվեն տվյալ կազմակերպությունների հաշիվները, որոնք գտնվում են Վրաստանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3079.html
ԱՄՆ Վրաստան Տարածաշրջան Իսպանիա Թուրքիա Իրան Վրաստան Տարածաշրջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :