Իվանիշվիլին շարունակում է դրական արտահայտվել Վրաստանի մասնակցությանը Օլիմպիական խաղերին

Իվանիշվիլին շարունակում է դրական արտահայտվել Վրաստանի մասնակցությանը Օլիմպիական խաղերին

Այսօր՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը դրական է համարում Օլիմպիական խաղերին մասնակցելը և համոզված է, որ այն դրական կազդի Ռուս-Վրացական հարաբերություններին:


Իվանիշվիլին Մասնավորապես նշել է. « Ես որպես քաղաքացի դրական եմ համարում Օլիմպիական խաղերին մասնակցելու փաստը, քանի որ այն մեծ քայլ կլինի Ռուս-Վրացական հարաբերությունների բարելավման համար: Մեր գերնպատակը Եվրախորհուրդ ինտեգրվելն է, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է ունենաք բարեկամական հարաբերություններ մեր հարևանների հետ: Մեր նպատակն է միասնական և հզոր Վրաստան ունենալը, սակայն դրա համար պետք է լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ, այդ թվում նաև մեր ամենամեծ և ամենահզոր հարևանի հետ: Հարկավոր է նշել, որ Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելը դրական հետևանքներ է կարող ունենալ, քանի որ Հին Հունաստանում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցվել էին բոլոր վեճերն ու պատերազմները: Ես համոզված եմ, որ այս Օլիմպիադան նույնպես կլնի այդպիսին: Ես կոչ եմ անում վրաց ժողովրդին ավելի լավ տրամադրվեն այս քայլին և ոչ թե քննադատեն մարզիկներին և նախարարներին այս որոշման համար: Ես էլի եմ կրկնում այս ամենը դրական հետևանքներ կունենա»:


Հարկավոր է նշել, որ նախկինում տված հարցազրույցի ժամանակ Իվանիշվիլին նշել էր, որ ինքը անձամփ է խորհուրդ տվել մասնակցել Սոչիյում կայանալիք խաղերին և աջակցել է որոշման ընդունմանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3070.html
Բիձինա Իվանիշվիլի Ռուսաստան Վրաստան Ձմեռային Օլիմպիական խաղեր Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :