Բիձինա Իվանիշվիլի. «Սահակաշվիլին չի կարող խառնվել քաղաքականությանը, քանի որ այն Նրա համար ձեռնտու չի լինի»

Բիձինա Իվանիշվիլի. «Սահակաշվիլին չի կարող խառնվել քաղաքականությանը, քանի որ այն Նրա համար ձեռնտու չի լինի»

Վրաստանի նախկին Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի էքս-նախագահ Միխաիլ Սահակաշվիլին կարող է պատասխանատվության կանգնել օրենքի առաջ: Իվանիշվիլին անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ Վանո Մերաբիշվիլին պահանջում է բերել երկու դի:
Իվանիշվիլին նշել է, որ հատուկ ծառայությունները զբաղվում են այդ գործով՝ նշելով. « Այս պահին առկա են միայն կասկածներ, սակայն կասկածները եթե հաստատվեն, ապա Սահակաշվիլին կդատապարտվի օրենքի ամբողջ ուժով ինչպես և մնացած քաղաքացիները»:
Բիձինա Իվանիշվիլին նշել է նաև, որ խորհուրդ չի տա Սահակաշվիլուն կրկին զբաղվել քաղաքականությամբ և մտածում է, որ նախկին նախագահը կվարի պասիվ քաղաքականություն, քանի որ այն ձեռնտու է Սահակաշվիլուն: Վրաստանի նախկին վարչապետը ավելացրել է նաև, որ եթե Սահակաշվիլին որոշի կրկին զբաղվել քաղաքականությամբ ոչ-ոք նրան չի խանգարի, սակայն հետևանքները ծանր կլինեն Սահակաշվիլու համար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3069.html
Բիձինա Իվանիշվիլի Միխաիլ Սահակաշվիլի Վրաստան Վանո Մերաբիշվիլի Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :