Ժոզե Մանուել Բարրոզ. <<Վրաստանը պետք է բանակցի Ռուսաստանի հետ>>

Ժոզե Մանուել Բարրոզ. <<Վրաստանը պետք է բանակցի Ռուսաստանի հետ>>

Եվրախորհուրդը կոչ է անում Վրաստանին բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ այն միակ միջոցն է խնդիրների լուծման համար: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզը ասուլիսի ժամանակ նշել է, որ ողջունում է Վրաստանի նոր իշխանության մոտեցումը Ռուսաստանի հետ կապեր հաստատելու համար:
Բարոզը մասնավորապես նշել է, որ համոզված է որ Ռուսաստանի հետ բանակցությունները անհրաժեշտ են: Բարոզն ավելացրել է, որ Եվրախորհուրդը հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն բանացությունը միակ տարբերակն է այդ խնդրի լուծման համար:
Բարոզն անդրադարձել է նաև Վրաստանի սահմանը փշալարերով պատելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ այս քայլը Վրատանի կողմից կլինի մեծ սխալ, փշալարեր քաշելու փոխարեն առաջարկել է անհապաղ սկսել բանակցությունները:
Ժոզե Մանուել Բարրոզն ասել է նաև, որ Ռուսաստնի հետ բարեկամական կապեր հաստատելը չի խանգարի Վրաստանի եվրաինտեգրմանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3065.html
Ռուսաստան Վրաստան Ժոզե Մանուել Բարրոզ Եվրախորհուրդ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :