Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործ նախարարները կայցելեն Վրաստան

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործ նախարարները կայցելեն Վրաստան

Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները մարտին կայցելեն Վրաստան: Այս մասին հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից: Նման որոշում կայացվել է, երեկ Մյունխենում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև կայացած հանդիպումից հետո:
Վրաստանի վարչապետը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմնյա և բազմակողմնյա համագործակցության հարցեր: Քննարկվել են քաղաքական և տնտեսական մի շարք հարցեր, այդ թվում նաև Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հարցերը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3061.html
Վրաստան Գերմանիա Եվրամիություն Ֆրանսիա Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :