Թուքրիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն թմրանյութի տեղափոխման մեջ իրեն մեղավոր չի ճանաչում

Թուքրիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն թմրանյութի տեղափոխման մեջ իրեն մեղավոր չի ճանաչում

Օսման Ուգուրլուն, ով կազմակերպել էր Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա մեծ քանակությամբ հերոինի տեղափոխումը իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Ուգուրլուի փաստաբան Արտակ Գարոյանը:
Ուգուրլուն հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն զղջում է  մի շարք արարքների համար: Ուգուրլուն մեղադրվում է ՔՕ երկու հոդվածներով: Փաստաբանը գործի մանրամասնությունները չի բացահայտել, սակայն նշել է, որ Օսման Ուգուրլուն նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած է ունի երեխա և վատառողջ հայր:
Փաստաբանը նշել է, որ պաշտպանյալը ունի առողջական խնդիրներ, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Ուգուրլուի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ ավելի շուտ Մեղրիի մաքսատանը ձերբակալվել էր Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին, ով վարել էր թմրամիջոց տեղափոխող բեռնատարը: Բեռնատարի հատուկ պատրաստած թաքստոցից հայտնաբերվել է 927կգ հերոին տիպի թմրամիջով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3058.html
Վրաստան Հայաստան Թուրքիա Մեղրի Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :