Վահագն Չախալյանի կոչը նախագահի թեքնածուներին

Վահագն Չախալյանի կոչը նախագահի թեքնածուներին

Վրաստանում հոկտեմբերի 27-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունները: Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը կոչ է արել նախագահի թեքնածուներին, որ չմոռանան Վրաստանում բնակվող հայազգի բնակիչներին և անդրադառնան նրանց խնդիրներին՝ առաջարկելով հստակ ընդգծված լուծումներ:

Չախալյանը մասնավորապես կոչ է արել ուշադրություն դարձնել հետևյալ խմդիրներին.

- Խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիների վերադարձը,
- Հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը.
- Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի դասաժամերի թվի վերականգնումը, Հայոց պատմություն առարկայի դասավանդման թույլատրումը.
- Սաակաշվիլու իշխանության օրոք փակված հայալեզու դպրոցների վերականգնումը.
- Ախալքալաքում հայալեզու հիմքի վրա համալսարանի բացումը,
- Ճնշումներից անկախ տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը:

Չախալյանը կոչ է արել նաև չկրկնել Սահակվիլու և Մեռաբիշվիլու սխալները և չկիրառել հանցավոր ռեմժիմը Ջավախքում  և ամբողջ Վրաստանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3036.html
Նախագահական ընտրություններ Վահագն Չախալյան Միխաիլ Սահակաշվիլի Վանո Մեռաբիշվիլի Ջավախք Վրաստան Ջավախք Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :