Մոտակա ամիսներին գնաճը մնալու է իր ցածր մակարդակի վրա. ԿԲ ներկայացուցիչ

Մոտակա ամիսներին գնաճը մնալու է իր ցածր մակարդակի վրա. ԿԲ ներկայացուցիչ

Հայաստանի Կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության եւ ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տնտեսության հետագա զարգացման տարբեր այլընտրանքային սցենարներ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

 

Նա հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը մարտի 17-ին նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 5.25 տոկոսի, այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներ բարձրաձրեցին տոկոսադրույքը կամ թողեցին անփոփոխ. «Պարզ է, որ այս իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ այդ գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների վրա: Սակայն կարեւոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կառավարությանը առավել արդյունավետ կիրառել թիրախավորված քաղաքականությունները տարբեր սեկտորների հետ կապված:

 

Միաժամանակ, քանի որ մենք 2015-ից բավականին ցածր գնաճային միջավայր ունենք, մենք այս քայլով հնարավորություն ենք տալիս նաեւ հավասարակշռել տնտեսական ակտիվության եւ մեր գնաճի կառավարելիության նպատակը»,-ասաց նա:

 

Արթուր Ստեփանյանը նաեւ հավելեց. «Կարող եմ հաստատապես ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է իր ցածր մակարդակի վրա: Երբ նայում ենք արտաքին զարգացումներին, կարող ենք արձանագրել, որ այստեղ որեւէ ռիսկ չենք տեսնում»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8943.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :