Այս տարվա բյուջեն առաջին եռամսյակում 15-16 տոկոսով կգերակատարենք, բայց սա 2019-ի իներցիոն թափն է. Անանյան

Այս տարվա բյուջեն առաջին եռամսյակում 15-16 տոկոսով կգերակատարենք, բայց սա 2019-ի իներցիոն թափն է. Անանյան

Այս տարվա բյուջեի առաջին եռամսյակի համար սահմանված համամասնության չափով ծրագրային ցուցանիշը կկատարենք մի փոքր գերակատարումով: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 

Նրա խոսքով, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը 15-16 տոկոսով ավելի կլինի, գումարային առումով 40-45 մլրդ դրամ: «Սա 2019 թվականի իներցիոն թափի արդյունքներով հունվար-փետրվար ամիսներին ունեցանք: Համաշխարհային համաճարակի պայմաններում տնտեսական խնդիրները արդեն իրենց բացասական արդյունքներն են տալիս, հետեւաբար այն աճի տեմպը, որ ունեինք տարեսկզբից, կարելի է ասել՝ մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է: Թե վարչապետը, թե այլ պաշտոնյաներ առիթ ուեցել են ասելու, որ ապագան շատ անկանխատեսելի է, փոփոխական ցուցանիշները, անհայտները այնքան շատ են, որ շատ դժվար կլինի ասել, թե ինչպիսին կլինի ապագան»,-ասաց ՊԵԿ նախագահը:

 

Անդրադառնալով բիզնեսին 25 մլրդ դրամի աջակցություն ցուցաբերելու կառավարության մոտեցմանը, Անանյանը նշեց, որ իրենք ձեռնպահ են մնացել հարկային արձակուրդներ տալուց, փոխարենը կարծում են, որ ճիշտ է հասցեական սուբսիդիաներ, հասցեական օժանդակություններ տալը. «Այդ 25 մլրդ դրամի օժանդակության ծրագիրը 1-2 օրից պատրաստ կլինի եւ կկարողանանք այդ օժանդակության կոնկրետ ձեւը առաջարկել մեր տնտեսվարողներին: Կարծում եմ՝ շատ արագ մենք կամբողջացնենք եւ կառաջարկենք մեր տնտեսվարողներին: Ինչքան շուտ էնքան լավ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8898.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :