Դավիթ Անանյանը դեմ է կոնյակ արտադրողների համար պետտուրքի չափը կտրուկ նվազեցնելուն

Դավիթ Անանյանը դեմ է կոնյակ արտադրողների համար պետտուրքի չափը կտրուկ նվազեցնելուն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19-ի նիստում երկարատեւ քննարկեց կոնյակ արտադրողների համար մինչեւ ապրանքի վաճառքը սահմանվող պետական տուրքի չափը նվազեցնելուն վերաբերող հարցը:

 

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով. «Այսօր կոնյակ եւ կոնյակի սպիրտ արտադրողներն արտադրության առաջին տարուց պարտավոր են վճարել 10 մլն դրամ տարեկան պետական տուրք, եթե դա նոր արտադրող է, 3 եւ ավելի տարի է պահանջվում, որ գինուց կոնյակի արտադրության հասնի: Կոնյակ արտադրելու տարուց 30 մլն դրամ է վճարում, մինչեւ հասնի իրացման տարվան: Մենք առաջարկում ենք փոխել կարգավորումը, եւ սահմանել, որ արտադրման բայց ոչ իրացման տարում պետական տուրքը կազմի ոչ թե 10 մլն դրամ, այլ 50 հզր դրամ»:

 

Սրան դեմ էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով նշեց, որ բարձր տուրք սահմանելու նպատակը եղել է որակյալ կոնյակ ստանալը. «Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ եթե առաջին տարում որոշեց՝ մի շիշ կոնյակ պետք է վաճառի, պետք է տանի 10 մլն դրամը վճարի, նոր սկսի իրացումը: 50 հազարի եւ 10 մլն-ի անհամամասնությունը մտորումների տեղիք է տալիս եւ հնարավոր է, որ ստվերային տնտեսության առումով ավելի լայն նախադրյալներ ստեղծի: 10 մլն դրամ վճարելը բիզնեսի տեսանկյունից լրջության հայտ է, 50 հազար դրամը ոչինչ չի փոխում»:

 

Անանյանը հավելեց, որ սա պետբյուջեի մուտքերի վրա որոշակի հետեւանքներ է ունենալու եւ անորոշ իրավիճակ է ստեղծում:

 

Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ հարկային վերահսկողական որեւէ խնդիր չի կարող առաջանալ, որովհետեւ կոնյակը դրաշմավորվող ապրանք է, արտադրողը պետք է դիմի ՊԵԿ, ստանա դրոշմավորման իրավունք, նոր կարողանա վաճառի. «Կտեսնեք, որ չի վճարել այդ 10 մլն դրամը, նոր արտադրել, համապատասխանաբար, այդպիսի ռիսկը բացակայում է, սա արտոնություն չէ, որովհետեւ մենք սահմանել ենք պետտուրք կոնյակ արտադրելու, իրացնելու համար: Մենք համարել  ենք, որ պետք է վճարի պետտուրք, 10, 20 կամ 5 մլն, էական չի, քանի որ դեռ չի վաճառում կոնյակը, այլ պատրաստվում է, մենք պետք է 0 սահմանեինք: Էդ տեսանկյունից համաձայն չեմ, որ արտոնություն է, եկամուտների նվազում չի լինում, որովհետեւ չենք կարող չեղած բանի համար կորցրած եկամուտ հաշվենք»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8889.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :