Եթե կոնյակը կոնյակ է եւ կարողանում են էժան կոնյակ արտադրել, ինչու չլինեն այդպիսիք. Փաշինյան

Եթե կոնյակը կոնյակ է եւ կարողանում են էժան կոնյակ արտադրել, ինչու չլինեն այդպիսիք. Փաշինյան

Կարո՞ղ է կոնյակի արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքը 10 մլն դրամ սահմանվել է դաշտը հնարավորինս փակ պահելու համար, ինչի՞ չենք ուզում բացել դաշտը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այս նախագծի էությունն այն է, որ ասում ենք 50 հազար դրամ վճարի ու սկսի պրոցեսը այնքան ժամանակ, քանի դեռ այդ կոնյակը չի հանվում վաճառքի: Հենց սկսեց վաճառքի հանվել, 10 մլն դրամը վճարի ու իրացրու»,-ասաց Փաշինյանը:

 

ՊԵԿ նախագահը նկատեց, որ երբ այս 10 մլն դրամը վճարվում է տարեսկզբին, դա դառնում է ինքնարժեքի տարր, իսկ երբ վճարվում է վաճառքից առաջ, դա դառնում է իրացման ծախս. «Բարձր տուրքը սահմանելու իմաստն այն է, որ պատրաստված մարդը մտնի այդ ոլորտ, որ այդ 10 մլն դրամը մտնի ինքնարժեքի մեջ եւ էժան կոնյակներ չլինեն»,-ասաց նա:

 

Փաշինյանն էլ հակադարձեց. «Եթե կոնյակը լավն է, որակը ապահովում ենք, հետագծելիությունն ապահովում ենք, ինչո՞ւ չլինեն էժան կոնյակներ: Մենք ասում ենք՝ էժան կոնյակ չլինի ոչ թե այն պատճառով, որ կոնյակը էժան է, այլ այն պատճառով, որ կոնյակը կոնյակ չի: Եթե կոնյակը կոնյակ է եւ կարողանում են էժան կոնյակ արտադրել, ինչու չլինի:

 

Դավիթ Անանյանն ասաց, որ բանն այն է, որ հետագծելիությունը չենք կարողանում ապահովել. «Եկեք հետագծելիությունն ապահովենք, տուրքն ընդհանրապես հանենք»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8882.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :