Շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի 64 օրվա պաշար. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի 64 օրվա պաշար. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Հայաստանը պարենային պահովվածության խնդիրներ չունի, սննդի բավական շատ պաշարներ ունենք: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով, օրինակ 2 օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունի Հայաստանը. «Հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Միաժամանակ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաեւ արեւածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ եւ այլն:

 

Լիարժեք ապահովված ենք նաեւ բենզինով եւ դիզվառելիքով եւ ներմուծվում է այս պահին»,-ասաց վարչապետը:

 

Իր հերթին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը նշեց, որ չհաշված ներմուծումները Հայաստանը բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունի, դիզվառելիքի 1,5 ամսվա պաշար. «Ցորենի մեծպաշար ունենք, որից նաեւ հացն է ստացվում: Այսինքն ալյուրի եւ ցորենի մասով հանգիստ կարող ենք լինել»:

 

ՀՀ վարչապետը նկատեց, որ երեկ արդեն առեւտրի ծավալների էական անկում է արձանագրվել, քանի որ մարդիկ էնքան բան են առել ու տները լցրել, որ հիմա ուզենան էլ, դժվար կլինի ձեռք բերել:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/8851.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :