Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը համաշխարհային տնտեսության համար սարսափելի աղետ է. Արայիկ Հարությունյան

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը համաշխարհային տնտեսության համար սարսափելի աղետ է. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը գլխավորող Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը համաշխարհային տնտեսության համար սարսափելի աղետ է որակել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը:

 

Ֆեյսբուքյան իր էջում այս առթիվ Հարությունյանը գրել է.

 

«Համաշխարհային տնտեսությունն այսօր կրկին մեծ ճգնաժամի առաջ է կանգնած: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ականատեսը եղանք, թե ինչպես նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով տասնյակ երկրներ փակում են իրենց սահմանները, հայտարարվում են արտակարգ դրություններ, պետական կառավարման համակարգերում, մասնավոր հազարավոր ընկերություններում սահմանափակվում են աշխատանքային ժամերը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրավիճակը «պատերազմական» բնորոշեց:

 

Այսինքն գործ ունենք համաշխարհային սարսափելի մի աղետի հետ, որից, ցավոք, անմասն չենք նաեւ մենք: Այդ է պատճառը, որ այսօր՝ երեկոյան, իմ ֆեյսբուքյան էջով «Զրույց ընտրողի հետ» ձեւաչափում կանդրադառնամ թեմայի առաջացրած խնդիրներին, նոր տեսակի կորոնավիրուսի ազդեցությանը համաշխարհային տնտեսության վրա եւ դրա հնարավոր հետեւանքներին Արցախում ու Հայաստանում, կխոսեմ ստեղծված իրավիճակում լուծման ուղղությունների մասին:

 

Կհանդիպենք նույն ժամին՝ 20:30-ին»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8844.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :