Կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը տնտեսության վրա ժամանակավոր կլինի. ԵԿԲ փոխնախագահ

Կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը տնտեսության վրա ժամանակավոր կլինի. ԵԿԲ փոխնախագահ

Կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը տնտեսության վրա ժամանակավոր կլինի, բայց այն կարող է շաբաթներ կամ ամիսներ տեւել, չորեքշաբթի Իսպանիայի պետական RNE  ռադիոկայանի կայքին ասել է Եվրոպական Կենտրոնական բանկի փոխնախագահ Լուիս դե Գինդոսը:

 

ԵԿԲ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում վճռական գործողությունների դիմել, եւ կարգավորիչ մարմինն ունի գործիքներ, որոնք ավելի արդյունավետ են, քան սովորական դրամավարկային քաղաքականության միջոցները, ասել է դե Գինդոսը, փոխանցում է Reuters-ը:

 

Շատ կարեւոր է, որպեսզի Եվրամիության անդամ երկրների կառավարությունները համակարգված ջանքեր գործադրեն կորոնավիրուսի ազդեցությունը մեղմելու համար, ասել է նա:

 

ԵԿԲ փոխնախագահը բարձր է գնահատել նաեւ Իսպանիայի կառավարության կողմից ձեռնարկված միջոցները կորոնավիրուսի դեմ:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/8804.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :