«Ժամանակն է, որ պետությունը 2019-ի չծախսած գումարները ներդնի տնտեսության մեջ». տնտեսագետ

«Ժամանակն է, որ պետությունը 2019-ի չծախսած գումարները ներդնի տնտեսության մեջ». տնտեսագետ

«Պետությունը պետք է մեծացնի իր ազդեցությունը տնտեսության մեջ». տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը՝ նավթի գների անկումն ու ռուսական ռուբլու աժեզրկումը, զգալի ազդեցություն են ունենալու մեզ վրա: Իսկ ի՞նչ պետք է անել:

 

«Անցած տարի պետական բյուջեում լրջագույն գումար չծախսվեց կապիտալ ծախսերի համար: Ժամանակն է, որ հենց սրանով պետությունը իր մասնակցությունը ակտիվացնի, գումարները կան, նախատեսվում է, որ այսօր էլ պետք է լինեն: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 300 մլրդ ներդնելու է տնտեսության մեջ: Պետությունը պետք է շարունակի կատարել իր բյուջետային պարտավորությունները»:

 

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ պետությունը ստեղծված իրավիճակի դեմ պետք է պայքարի մենաշնորհների նվազեցմամբ: Խոսքը վերաբերում է նավթամթերքի շուկային, որում վերջին երկու տարիներին, Խաչատրյանի պնդմամբ, փոփոխություն չի եղել.

 

«Նույն ներկրողներն են ու վրացական կողմի ազդեցությունը: 50 դոլար է նավթի  տեղափոխման գինը, բայց անհատ ներկրողների համար Վրացական երկաթուղին 120 դոլարով է տեղափոխում: 200.000 տոննայից ավելի պատվեր պետք է տաք, որ բերեն: Եթե խորանում եք, թե ինչ է տեղի ունենում, պարզվում է, որ ժամանակին՝ մեկ տարի առաջ, այստեղի պաշտոնյաները ներքին պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մենք շարունակում ենք այսպես աշխատել, քանի որ իրենց էլ են գումարներ հասել, իմ տեղեկություններն այդպիսին են»:

 

 

Խաչատրյանը պատմում է, որ մի միջոցառման ժամանակ իրենց վրացի գործարար է մոտեցել ու ասել, որ ռումինական նավթ է ներկրում Վրաստան, ուզում է բերել նաև Հայաստան, ինքն էլ պատասխանել է, որ կարող է, քանի որ մենաշնորհացումը կարծես վերացել է, գներն էլ հարմար են: Խոսակցությունից հետո 1 տարուց ավելի վրացի գործարարը սահմանային ու դատական քաշքշուկների մեջ է.

 

«Սա ամենաբարձր մակարդակով լուծվող հարցերից մեկը պետք է լինի»:

 

Խաչատրյանին անհանգստացնում է  նաև պղնձի գնի անկումը: Տնտեսագետը պնդում է՝ նման իրավիճակներում պետությունը պետք է համագործակցի իր տնտեսվարողների հետ, և նրանց խնդիրները պետք է դառնան պետության խնդիրները:

 

«Մենք չենք կարողանա դիմակայել, եթե չունենանք նորմալ կառավարվող երկիր, որի խնդիրն այսօր ունենք»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8397.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :